«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Nokia եւ Samsung բջջային հեռախոսների անվճար տրամադրման մասին «Քեզ համար» կանխավճարային սակագնային փաթեթին միանալու եւ հաշիվը 12 հազար, 15 հազար կամ 17 հազար դրամով լիցքավորելու դեպքում:

12 հազար դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում բաժանորդին կառաջարկվի` Nokia 1202, Nokia 1208, Nokia 1616, Samsung GT-E1080, Samsung GT-E1081 եւ Samsung GT-E1100 մոդելներից մեկը: 15 հազար դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում հաճախորդը նվեր կստանա` Nokia 1661 կամ Nokia 1662 բջջային հեռախոս, իսկ 17 հազար դրամի դեպքում` Nokia 1800, Samsung GT-E1150 կամ Samsung SGH-C270:

«Ամանորյա տոների նախաշեմին կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նվերելու իրենց հարազատներին եւ մտերիմներն Beeline ցանցին միացած նոր բջջային հեռախոս», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

12 հազար, 15 հազար եւ 17 հազար դրամի լրացուցիչ հաշվեկշռի գումարը կարող է ծախսվել ներցանցային ձայնային ծառայությունների համար: Հաշվեկշռի գումարի գործողության ժամկետը 90 օրացուցային օր է, որից հետո չօգտագործված գումարը զրոյացվում է: «Բալանսի փոխանցում» ծառայությունը չի գործում լրացուցիչ հաշվեկշռի գումարի համար: