Մի խումբ թուրք մտավորականներ, թանգարանների տնօրեններ, պատմաբաններ «Ստամբուլը 2010-ին Եվրոպայի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում  այցելել են Պոլսո հայոց պատրիարքարան։

Դեկտեմբերի 27-ին եւ 28-ին պատրիարքարան այցելած թուրք մտավորականներին ընդունել է  Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։ 

Հյուրերին տեղեկություններ է տրվել Պոլսո հայ համայնքի, պատրիարքական աթոռի պատմության մասին, ներկայացվել են պատրիարքարանի թանգարանում պահպանվող սրբանկարները, զգեստները եւ մատյանները։