EHang 184-ը («Իհան 184»)՝ աշխարհի առաջին ուղեւորատար անօդաչու ինքնաթիռը մեկ ուղեւորով Չինաստանի Գուանդոն նահանգում լրագրողների առջեւ իրականացրել է առաջին ցուցադրական թռիչքը: Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ սարքը կարող է մինչեւ 100 կմ/ժ արագություն հավաքել եւ անընդմեջ մնալ օդում մինչեւ 25 րոպե, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
EHang 184-ը կարող է մեկ ուղեւոր կամ 100 կգ քաշով բեռ տեղափոխել: Թռիչքի առավելագույն բարձրությունը 500 մ է: «Բոլոր ավանդական թռչող սարքերը չեն կարող լիովին ինքնավար թռիչքներ իրականացնել, ուստի մինչեւ դրանց՝ ամենօրյա թռիչքներում օգտագործելը դեռ շատ կա»,- հեռուստաընկերությանը հայտարարել է EHang-ի գլխավոր տնօրեն Հու Հուաչժին:
Մշակող ընկերության փոխանցմամբ՝ սարքն արդեն ավելի քան 1000 փորձնական թռիչք է իրականացրել: Անօդաչուն կարող է թռչել նույնիսկ մինչեւ 50 կմ/ժ (մոտ 14 մ/վրկ) ուժգնությամբ քամու պայմաններում:
Չինական ուղեւորատար անօդաչու ինքնաթիռն իրականացրել է առաջին ցուցադրական թռիչքը
Հասանելի է
русский



























