Galaxy S9 ֆլագմանային սմարթֆոնը, որը Samsung-ը պաշտոնապես կներկայացնի փետրվարի 25-ին առնվազն 100 դոլարով ավելի կարժենա, քան անցած տարվա մոդելը, հայտնում է Tech Radar-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրին:
Մեծ Բրիտանիայում նորույթը կվաճառվի 789 ֆունտ սթերլինգով, սա 100 ֆունտով ավելի է, քան 2017 թվականին ներկայացնելիս արժեր Galaxy S8-ը: ԱՄՆ-ում S8-ը վաճառվում է մոտ 750 դոլարով:
Դիզայնի տեսակետից S9-ը քիչ կտարբերվի նախորդից՝ այն, հավանաբար, կունենա «անշրջանակ» դիսփլեյ, որը շատ նման կլինի S8-ի պանելին, եւ նույնպիսի ստեղնաշար Bixby օգնականին կանչելու համար:
Բոլոր զգալի փոփոխությունները կատարվել են ներսում, ինչով էլ պատճառաբանվում է բարձր գինը. ֆլագմանը 12 մեգապիկսել խցիկ ունի՝ փոփոխվող ապերտուրով (f/2,4 — f/1,5) եւ «գերդանդաղեցված» նկարահանման հնարավորությամբ, կենսաչափական նույնականացման Intelligent Scan բարելավված համակարգ, որը զուգակցում է աչքի ծիածանաթաղանթի սքանավորման եւ դեմքը ճանաչելու գործառույթները, 512 գիգաբայթ կուտակիչ, ինչպես նաեւ ամենահզոր Qualcomm պրոցեսորը՝ 8-միջուկանի Snapdragon, 845 գիգաբիտ LTE մոդեմով:
Galaxy S9+ մոդելը ավելի խոշոր էկրանի եւ տարողունակ մարտկոզի պատաճառով, հնարավոր է, ավելի թանկարժեք լինի: Ներկայումս Samsung-ի ամենաթանկարժեք սմարթֆոնը Galaxy Note 8-ն է, որն ԱՄՆ-ում արժե 950 դոլար:




























