«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հարմարավետ ռոումինգ» ծառայության գործարկման մասին:  Ծառայության շրջանակում Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդները մինչև 2011 թ. մարտի 15-ը կարող են զանգեր ստանալ աննախադեպ ցածր սակագնով` 69 դրամ/րոպե: Ծառայությունը գործում է  Եգիպտոսի և ԱՄԷ-ի բոլոր օպերատորների ցանցերում:

«Հարմարավետ ռոումինգ» ծառայությունը կարելի է ակտիվացնել, հեռախոսից հավաքելով  *555# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքն է հազար դրամ, իսկ գործողության ժամկետը` 7 օր, որից հետո այն կարելի է կրկին ակտիվացնել:

Մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում: