Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է 2010 թվականի 24 հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունները։ Այդ իրադարձություների շարքում է  նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։

Ռուսաստանի ԱԳՆ նշում է, որ շարունակվել են ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը, Ռուսաստանը միջազգային բարձր գնահատական է ստացել ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, որի շրջանակներում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Սանկտ Պետերբուրգում եւ Աստրախանում։