Հայաստանի Կենտրոնական բանկից NEWS.am-ին տեղեկացնում են, որ վերավարկանշվել են մի շարք կազմակերպություններ։

Իջեցվել են հետեւյալ կազմակերպությունների վարկանշերը։

«Շեն-Կոնցեռն»  ՓԲԸ-ն ստացել է «Գ» վարկանիշ, նախորդ «Գ+»-ի համեմատ։

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ն ստացել է «Դ+» վարկանիշ, նախորդը եղել է «Գ»։ Մյուս՝ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի վարկանիշը թողնվել է նունը՝ «Դ+», որը սակայն զիջում է Լուսակերտի վարկանիշին։ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի վարկանիշը «Բ»-ից իջեցվել է «Բ- », իսկ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ինը՝ «Բ-»-ից՝ «Գ+»։

Երկու կազմակերպությունների վարկանիշ բարձրացվել է. «Ռոյալ Արմենիան» ստացել է «Գ-»՝ նախորդ «Դ+»-ի համեմատ, իսկ Երեւանի շամպայն-գինիների գործարանին  շնորհվել է «Դ+»՝ նախորդ «Դ»-ի համեմատ։

Մի քանի այլ կազմակերպությունների վարկանիշերը չեն փոխվել. «ՄԱՊ»՝ «Դ+»,  Պռոշյանի կոնյակի գործարան՝ «Գ», Ջերմուկի մայր գործարան՝ «Գ+», «Զովք»՝ «Դ+»։