Սանկտ-Պետերբուրգի հյուրանոցներից մեկում հինգշաբթի առավոտյան հայտնաբերվել  «Boney M» խմբի երաժիշտ Բոբի Ֆարելի դին:

Սանկտ-Պտերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է, որ  տեղի ժամանակով «9:00-ի մոտ «Ամբասադոր» հյուրանոցի համարում  հայտնաբերվել է 1949 թվականնին ծնված Նիդեռլանդների քաղաքացու դին»:

«Բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ներկայումս ստուգում է իրականացվում»,-հաղորդել է աղբյուրը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ֆարելը Սանկտ-Պետերբուրգ էր եկել, որպեսզի ելույթ ունենար ամանորյա կորպորատիվ միջոցառմանը:

Lifenews.ru,-ի հաղորդմամբ, 61-ամյա Ֆարելը Պետերբուրգում էր իր կնոջ հետ:

Իրավապահ մարմինների ենթադությամբ, երեկույթի ժամանակ բախում է եղել, որից հետո երգչի ինքնազգացողությունը վատացել է: Նախնական տեղեկության համաձայն,նա մահացել է լայն կաթվածից: Երգչի մահճակալի հարեւանությամբ ոտիկանները հայտնաբերել են մի շարք դեղահաբեր, որի օգնությամբ նա,  ամենայն հավանականությամբ, փորձել է մեղմացնել նոպան:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը «Ռու-Կոնցեռն» ընկերության ներկայացուցիչը, որը մի քանի անգամ հրավիրել է «Boney M»-ին Ռուսաստան, հայտնել է, որ Ֆարելի մոտ սրտի կաթվածներն առաջին անգամ չեն: Ռուսաստանում նվազագույնը երկու անգամ այդպես եղել է: