Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի դատավոր Վիկտոր Դանիլկինը Միխայիլ Խոդորկովսկուն եւ Պլատոն Լեբեդեւին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այսպիսով, դատապարտյալներն ազատության մեջ կլինեն միայն 2017-ին։ Պատիժը հաշվվում է 2007 թվականի փետրվարից։ Ավելի վաղ մեղադրող կողմը խնդրել էր մեղադրյալներին դատապարտել 14 տարվա ազատազրկման։
«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին եւ ՄՖՕ «Մենատեպ»-ի ղեկավար Պլատոն Լեբեդեւը մոսկովյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել արդյունահանող ընկերություններից նավթ հափշտակելու մեղադրանքով:
«ՅՈՒԿՕՍ»-ի գործը Ռուսաստանում վերջին տարիներին ամենամեծ աղմուկը բարձրացրածներից է։ Ռուսաստանյան իշխանություններն այն ժամանակվա ամենամեծ նավթային ընկերությանը մեղադրել էին մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ։ Արդյունքում ՅՈՒԿՕՍ-ը սնանկացել էր, իսկ նրա ակտիվներն անցել էին պետական «Ռոսնեֆտին»:





























