Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց, որ 2011 թ. նախարարություններն այլեւս «փող ծախսելու» գործառույթ չեն իրականացնի։ Նրանց հիմնական խնդիրը լինելու է քաղաքականություն մշակելը, բյուջեն կազմելը, ինչպես նաեւ՝ խորհրդարանին նախագծեր ներկայացնելը։

Իսկ «փող ծախսելու» գործառույթը դրվելու է նախարարությունների կազմում ստեղծվող գործակալությունների եւ ՊՈԱԿ-երի վրա։ Նախարարության աշխատակազմը պետք է վերահսկի այդ մարմինների գործունեությունը։ «Նախարարություններն այլեւս պայմանագրեր չեն կնքելու կապալառուի հետ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը։