Թուրքիայում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ նախագահն այցելել է Դիարբեքիր:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլին օդանավակայանում դիմավորել են Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը, Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ մի խումբ այլ պաշտոնյաներ։
Այն պահին, երբ Գյուլին դիմավորել են, Դիարբեքիրի երկնքում հայտնվել են կործանիչներ, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչ նպատակով են հայտնվել երկնքում։
Գյուլը նախ այցելել է Դիարբեքիրի նահանգապետարան, որի դիմաց հավաքված քաղաքացիները նախագահին դիմավորել են մեխակներով։





























