WABetaInfo կայքը հայտարարել է մոտ ժամանակներս Facebook-ին պատկանող  WhatsApp մեսենջերում խմբակային զանգերի հայտնվելու մասին։ Կայքի փոխանցմամբ՝ խմբակային ձայնային եւ տեսազանագեր կատարելու հնարավորություն հայտնվել է արդեն Android-ի (2.18.39) համար նախատեսված ծրագրի բետա տարբերակում, փոխանցում է Vesti-ն։

Շատ շուտով երկխոսությանը կկարողանան միանալ մինչեւ երեք նոր մասնակիցներ։ Սակայն հստակ ժամկետները դեռեւս հայտնի չեն։

Facebook-ի մյուս ծրագրում՝ Messenger-ում խմբակային ձայնային զանգերի հնարավորությունը հայտնվել էր դեռեւս 2016 թվականի, իսկ տեսազանգերը՝ նույն թվականի վերջերին։