Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի թեկնածությունը մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, համապատասխան որոշումը Հանձնաժողովի անդամներն ընդունել են հանձնաժողովի չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ։

«Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձանարարում է Քսենիա Անատոլեւնա Սոբչակին գրանցել նախագահական ընտրությունների թեկնածու»,-նշված է հանձնարարականում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։