2010թ. ընթացքում Ռուսաստանում այլատյացությանը զոհ են գնացել 37 մարդ, մոտ 4 հարյուրը վնասվածքներ են ստացել: Նման տվյալներ է ներկայացնում «Սովա» իրավապաշտպան կենտրոնը:

Ազգային ատելության վրա կատարված հարձակումներով առաջին տեղում Մոսկվան եւ Մոսկվայի մարզն են, երկրորդ եւ երրորդ տեղում Սանկտ-Պետերբուրգն ու Նիժնի Նովգորոդը:

Իրավապաշտպանների տվյալներով, Ռուսաստանում աջ արմատական կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամներ կան: