Փետրվարի 10-ին, 12-ին եւ 13-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-13-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ին 4-6 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 10-ին, 12-ին եւ 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +4+9,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +4+9,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +10+12,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +4+9,
Լոռիում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +6+11,
Տավուշում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +4+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +11+13,
Արարատում՝ գիշերը`-1-3, ցերեկը` +12+14,
Արմավիրում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +12+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +4+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +12+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +6+11,
Արցախում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +7+12:



























