Հայաստանում ավտոապահովագրման գնահատման ողջ գործընթացը սկզբունքորեն կանոնակարգված է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հայտնել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը` մեկնաբանելով Ազգային Ժողովի դաշնակացական պատգամավոր Արա Նռանյանի այն դիտողությանը, թե 2011 թ. հունվարի 1-ից ներդրվող պարտադիր ավտոակահովագրության համակարգն անկատար է, մասնավորապես, որ վթարից հետո վնասված գույքի գնահատման մեխանիզմները պարզ չեն։
Վահան Ավետիսյանը նկատել է, որ սահմանվել է մեքենայի որոշակի տարիք, որի դեպքում ամորտիզացիա չի հաշվառվում. ԱՊՀ երկրների մեքենաների համար մինչեւ 3 տարի, իսկ այլ երկրների մեքենաների համար՝ մինչեւ 6 տարի։ «Գնահատման ողջ գործընթացը սկզբունքորեն կանոնակարգված է»,- ասաց Վ. Ավետիսյանը։
Բացի այդ՝ ԱՊՊԱ փոխհատուցում ստանալու փորձաքննություն պետք է իրականացնեն անկախ փորձագետները, որոնք որակավորվում են բյուրոյի կողմից։ Ըստ Ավետիսյանի՝ այդ որակավորման պահանջները բավական խիստ են, իսկ փորձագետը պատասխանատվություն է կրում իր կողմից տրված գնահատման հաշվետվությունների համար։ Եթե փորձագետը 1 տարվա ընթացքում 2 անգամ թույլ կտա սխալներ, ապա կզրկվի որակավորումից։




























