Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել 407 դատապարտյալների` Նոր տարվա տոների կապակցությամբ:
399-ը ներվել են ամբողջությամբ, 58 դատապարտյալների պատժաժամկետը կրճատել են կիսով չափ, 6-ինը` որոշակի ժամկետով, 4-ի վրայից հանել են քրեական հետապնդումը: Ներվածների մեջ 16 կին եւ մեկ անչափահաս կան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:




























