«Վկոնտակտե» սոցիալական ցանցը ներկայացրել է օգտատերերի էջերի նոր տեսակը` «Հանրային էջերը»: Էջերի տվյալ տեսակը հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մշակողների մտահղացմամբ, նոր էջերը ավելի պահանջված կլինեն ընկերությունների կողմից` սոցիալական ցանցերում առաջ մղվելու համար:
Նոր գրանցումը թույլ կտա էջերն ավելի ֆունկցիոնալ դարձնել: Մասնավորապես, օգտատերերը կարող են էջեր ստեղծել տարբեր ապրանքների, երաժշտական խմբերի կամ հեղինակների, նաեւ ընկերությունների համար: Ներկայումս հանրային էջ բացելու հնարավորություն ունեն «Վկոնտակտե»-ի գործընկերները, առաջինը նման էջ բացել է «Սբերբանկը»:
Նման հանրային էջերի ծառայություն տրամադրում է Facebook-ը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օրինակ ունի 17 միլիոն ընկեր:





























