Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարեւանությամբ, «Ֆորդ» մակնիշի 11 ՕՏ 345 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 60-ամյա Արզուման Արտյոմի Ղարիբյանն է, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Ֆորդի» վարորդը «Գրանդ Տոբակո» ընկերության առաքիչ, 22-ամյա Էդմոնդ Կարենի Բաղդասարյանն է։ Վերջինս դեպքի վայրից փախուստի չի դիմել։ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























