Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը աճուրդի է դրել իր սեփական ավտոմեքենան` 1977թ. Peugeot 504 սեդանը:
Աճուրդը կայանալու է 2011թ. փետրվարին, իրանական Աբադան քաղաքում դասական մեքենաների ցուցահանդեսի ժամանակ: Peugeot 504-ի կարգի մեքենաներն Իրանում մի քանի հազար դոլար արժեն, գրում է InterRight-ը:
Մեքենայի վաճառքից գոյացած միջոցները օգտագործվելու են երիտասարդ ընտանիքների համար բնակարանների կառուցմանը:
Ահմադինեջադը վերջին շրջանում օգտվում էր իր հին մեքենայից, հիմնականում անվտանգության նկատառումներով:





























