Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրգործով քննությունը:

Տիմոշենկոյին վերջնական մեղադրանք է ներկայացվել ծանր հետեւանքներ առաջացրած իշխանության չարաշահման մեջ:

«Տիմոշենկոն երկու ժամի չափ ցուցմունքներ է տվել քրեական գործով: Մնացած ժամանակ նա սեփական նախաձեռնությամբ ծանոթացել է գործի նյութերին եւ մեկնաբանել է դրանք»,- «Ինտերֆաքսի» թղթակցին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչը: