«ՅՈՒԿՈՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու եւ «ՄԵՆԱՏԵՊ» ընկերության նախկին նախագահ Պլատոն Լեբեդեւի փաստաբանները բողոքարկել են նավթի թալանի եւ գումարների լվացման գործով մեղադրական դատավճիռը: 

Պաշտպանական կողմը խնդրում է չեղյալ հայտարարել դատարանի վճիռն ու դադարեցնել քրեական հետապնդումը` Խոդորկովսկու եւ Լեբեդեւի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 

Ինչպես գրում է GZT.ru-ն, 10-օրյա ժամկետում տեղավորվելու համար փաստաբանները կարճ բողոք են ներկայացրել: