Հաիթիում հոկտեմբերից մոլեգնող խոլերայի համարաճակի զոհերի թիվը անցել է 3,3 հազարից, հաղորդում է Ֆրանս-Պրես գործակալությունը` վկայակոչելով Հաիթիի առողջապահության նախարարության տվյալները:
Նախարարության նախորդ զեկույցում խոսվում էր 2707 զոհերի մասին:
Գերատեսչության տվյալներով, դեկտեմբերի 31-ի դրությամբ` արձանագրվել է 150 հազարից ավելի վարակման դեպք: Համաճարակի սկզբից մահացել են 3 հազար 333 մարդ:





























