Ակնհայտ է, որ հրադադարի պահպանման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները Ադրբեջանին են հասցեագրված: Այս մասին փետրվարի 12-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այդպես, նրա խոսքով, ադրբեջանական կողմն անում է ամեն հնարավոր բան ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վարկաբեկման համար, եւ համանախագահները դա շատ լավ հասկանում են:
«Մենք վերջապես պետք է ներդնենք հրադադարի ռեժիմի վերահսկման այդ մեխանիզմները եւ տեխնիկական միջոցները: Սակայն ադրբեջանական կողմը դրանում հետաքրքրված չէ»,- նշեց Բաղդասարյանը:
Միեւնույն ժամանակ, խմբակցության ղեկավարի խոսքով, հայկական կողմը բազմիցս պահանջել է կոնկրետ նշել հակամարտության գոտում այս կամ այն միջադեպի մեղավոր կողմին, սակայն Մինսկի խմբի համանախագահները փորձում են խուսափել դրանից, ինչը, ըստ Բաղդասարյանի, նպաստում է հակամարտության սրման:
Բացի այդ, ինչպես նշեց Բաղդասարյանը, հայկական կողմը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի միջազգային հանրությունը Բաքվի գործողություններին կոնկրետ եւ հստակ գնահատական տա:

Իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն ու աշխարհի չեմպիոն դարձել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Երիտասարդ տղամարդ է նետվել Դավթաշենի կամրջից I ԼՈՒՐԵՐ I 16:00

Նարեկ Նալբանդյանին եւ «Սպայկայի» տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել I ԼՈՒՐԵՐ I 14:00

Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստը
Նմանատիպ հոդվածներ

Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարին դատապարտել են 14 տարվա ազատազրկման, զրկել գույքից և պետական պարգևներից

Ընդդիմությունը կասկածի տակ է դնում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Նեթանյահուի «Լիկուդ»-ն առաջատարն է Իսրայելի ընտրություններում, սակայն նրա դաշինքը բացարձակ մեծամասնություն չի ստանում
Կարդացեք նաև

Գերմանիայի բնակիչների գրեթե 90%-ը կարծում է, որ կառավարությունը գլուխ չի հանում երկրի խնդիրներից

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերություններն ու ՄԱԿ-ի ապագան

Կոբախիձե՞, թե՞ Սիմոնյան․ վրաստանցի ակտիվիստի տուգանքի շուրջ տարակարծություններ են առաջացել

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews

Ֆրանսիայի իշխանությունը մտադիր էր արգելափակել սոցցանցերը՝ անկարգությունների կազմակերպմանը խոչընդոտելու համար. Politico

Բրազիլիայում անվավեր են ճանաչել նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարուի անձնագրերը














