Շախմատի Ռեջիո Էմիլիայի մրցաշարում բացառիկ դեպք տեղի ունեցավ: Սերգեյ Մովսիսյանը մրցաշարը սկսեց Սլովակիայի դրոշով, սակայն արդեն երկրորդ տուրից հետո Շախմատի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատեց Մովսիսյանի տեղափոխությունը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կազմ: Նույն օրը Իտալիայի այդ փոքրիկ քաղաքում հայկական դրոշ գտնել չի հաջողվել, սակայն արդեն այսօր, դեկտեմբերի 31-ին անցկացվող չորրորդ տուրում Մովսիսյանը խաղում է հայկական դրոշի տակ: