Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն պատմել է, թե ինչ կարող է սպասել Միխայիլ Սաակաշվիլիին, որը փետրվարի 12-ին ձերբակալվել էր Կիեւի կենտրոնում երկրի հատուկ զտորաբաժանումների կողմից փոխանցում է «Ֆակտի»-ն:

«Նրա ընտրությունը մեծ չէ. նա կարող է կամավոր կերպով վերամիավորել ընտանիքը եւ մեկնել Հոլանդիա: Ցանկացած ժամանակ: Կարող է ոչ կամավոր կերպով արտաքսվել այն երկիր, որտեղից եկել է, այսինքն՝ Լեհաստան, կամ կարող է արտահանձնվել Վրաստանին: Ընտրությունը նրանն է»,- ասել է գլխավոր դատախազը: Լուցենկոն նաեւ նշել է, որ երկրորդ տարբերակն ամենաերկարն է եւ երկու երկրների համար էլ հոգեբանորեն առավել լարվածը:

Ձերբակալվածի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին իր հերթին հայտարարել է, որ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայից արտաքսման համար հիմքեր չկան, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Սաակաշվիլին Ուկրաինայում օրինական է գտնվում, նրա վկայագիրը գործում է «Փախստականների եւ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձանց  կարգավիճակի մասին» օրենքի հիման վրա»,- ասել է փաստաբանը:

Ըստ փաստաբանի՝ Սաակաշվիլիի արտահանձնումը նույնպես անհնար է, քանի որ Վրաստան արտահանձնման վերաբերյալ ստուգումները դեռ չեն ավարտվել, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Ինչպես հայտնի է, քաղաքական գործիչը ձերբակալվել է մոտ մեկ ժամ առաջ Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում: