Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում ընթացող շախմատի ավանդական մրցաշարի չորրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը խաղաց Հայաստանի դրոշով: Հայ գրոսմայստերը չորրորդ անգամ ոչ ոքի խաղաց: Մրցակիցը Վասիլի Իվանչուկն էր:
Մովսիսյանը եւս հինգ շախմատիստների հետ վաստակել է երկուական միավոր եւ բաժանում է երկրորդ տեղը: Առաջատարը 3,5 միավոր վաստակած Ֆրանսիսկո Վալյեխոն է, որը չորրորդ տուրում հաղթեց Նայջել Շորթին: Մրցաշարի 5-րդ տուրը տեղի կունենա հունվարի 2-ին: Մովսիսյանի մրցակիցը կլինի Դավիդ Նավարան:





























