ԱՄՆ Տեխաս նահանգի Պերլենդ քաղաքում զինված կողոպտիչները փորձել են բանկ թալանել, սակայն նրանց փախուստը կանխել է պարեկային ծառայության մեքենան, գրում է ՌԻԱ Նովոստին: Առնվազն երկու կողոպտիչներ, տեսնելով ոստիկաններին, վերադարձել են Chase Bank եւ պատանդ են վերցրել առնվազն տասը մարդու: Բանկը շրջապատել են ոստիկանության, ՀԴԲ եւ հատուկ ջոկատայինների ուժերը: Մի քանի ժամ անց բանակցությունների արդյունքում հանցագործները բաց են թողել երեք պատանդների: Բանկի պատանդ այցելուների եւ աշխատակիցների ստույգ թիվը հատնի չէ: Բանկի ավտոնկանգառում տասը մեքենա է եղել: