2011թ. հունվարի 1-ին Էստոնիան մտավ եվրոգոտի` հրաժարվելով ազգային արժույթ էստոնական կրոնից: Կեսգիշերին Էստոնիայի մայրաքաղաում սկվել է նոր արժույթին անցնելուն նվիրված  տոնական համերգը, իսկ երկրի վարչապետ Անդրուս Անսիպը ցուցադրաբար առաջինն է բանկոմատից եվրո թղթադրամներ հանել: Էստոնիան դարձավ եվրոգոտու 17-րդ երկիրը, գրում է ՌԲԿ-ն:

Էստոնիան եվրոգոտու ամենաաղքատ երկիրն է: Ամսական միջին աշխատավարձը 760 եվրո է, գործազրկությունը 15,5 տոկոս է: 2009-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Էստոնիան կորցրեց տնտեսության 14 տոկոսը` վատագույն ցուցանիշներից մեկը Եվրամիությունում: Սակայն 2010-ին երկրի տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում էր: Նոր տարում Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Էստոնիայի ՀՆԱ-ի 4 տոկոս աճ: