Դեղին ծովում խորտակվել է հյուսիսկորեական «Կանբոն» նավը: Երկու նավաստիներ զոհվել են: Անձնակազմի եւս 15 անդամներ համարվում են անհետ կորած:
«Կանբոնը» խորտակվել է դեկտեմբերի 31-ին Չինաստանի ափի մոտ, ուժեղ փոթորկի ժամանակ: Փրկարարներին հաջողվել է երեք նավաստիների փրկել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուղղաթիռների եւ փրկարար նավի աշխատանքին խանգարում է ուժեղ քամին ու ծովի մրրկային տատանումները:





























