Ռիո դե Ժանեյրոյում կայացել է 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի լոգոտիպի պաշտոնական շնորհանդեսը: Այն անցկացվել է Կոպակաբանայի ամանորյա հրավառությունից առաջ:
Բրազիլիայի ազգային դրոշի կապույտ, դեղին եւ կանաչ գույներով ժապավենը խորհրդանշում է Ռիոյի լեռները, արեւը եւ ծովը, նաեւ հիշեցնում է պարող մարդկանց:
Ամանորին Ռիո դե Ժանեյրոն ընդունում է մոտ երկու միլիոն հյուրերի, որոնց գրավում է, հատկապես, Կոպակաբանա ծովափի հռչակավոր հրավառությունը: 16 րոպե տեւողությամբ հրավարության ժամանակ ափից 300 մետր հեռավորության վրա գտնվող հարթակներից տրվում է մի քանի հազար համազարկ: Երկինք է արձակվում 20 հազար տոննա արկ: Հրավառության արժեքը 10 միլիոն դոլար է:
Ռիո դե Ժանեյրոն 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց 2009-ին Կոպենհագենում կայացած ՄՕԿ նստաշրջանում:





























