Ամանորի գիշերը Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում քրիստոնեական ղպտական եկեղեցու մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 21 մարդ է զոհվել, 43-ը վնասվածքներ են ստացել: Ավտոմեքենան պայթեցվել է Սիդի Բիշր թաղամասի Բոլոր սրբերի եկեղեցու հարեւանությամբ, երբ մարդիկ սկսել են դուրս գալ ամանորյա կարգից հետո: Եկեղեցու մոտ հավաքված են եղել մոտ հազար քրիստոնյաներ: Վրդովված քրիստոնյաները ներխուժել են ահաբեկչության վայրից ոչ հեռու գտնվող մզկիթը եւ քարեր են նետել մուսուլմանների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: