2011 թվականը վերջիններից դիմավորեցին Նյու Յորքում: Ավանդույթի համաձայն, հանդիսությունների կենտրոնը դարձավ Թայմս-սքվերը:

Բրազիլիայում գլխավոր իրադարձությունները կայացան Ռիոյի Կոպակաբանա ծովափին:

Եվրոպայում ամենացնցող հրավառությունը Լոնդոնում էր, Թեմզայի ափին:

Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Էյֆելյան աշտարակի մոտ:

Նոր տարին շքեղ դիմավորեցին Արաբական Էմիրություններում: Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Բուրջ Խալիֆը լուսավորվել է հազարավոր կրակներով:

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում գլխավոր աշտարակը եւս հրավառության գլուխգործոցի է վերածվել:

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Վիկտորիա ծոցի ափին` տոնական հրավառությունն ավելի լավ տեսնելու համար:

Ճապոնիայում հսկայական զանգի հետհաշվարկից հետո երկինք են խոյացել հազարավոր փուչիկներ:

Սիդնեյում մատուցվող հրավառությունն ամենաթանկերից է աշխարհում: Իսկ առաջինը Նոր տարին դիմավորում է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի ավանդական հրավառությունը, հաղորդում է Vesti.ru-ն: