Չինաստանի հյուսիս-արեւմուտքում, Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնը գտնվել է Կաշի քաղաքից 65 կմ արեւմուտք: Ցնցումների օջախը եղել է 10,6 կմ խորությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:





























