2011թ. հունվարի 1-ին Եվրամիության նախագահությունը ստանձնել է Հունգարիան` փոխարինելով Բելգիային: Առաջիկա վեց ամիսներին Բուդապեշտը կզարգացնի դեռեւս 2010թ. հունվարի 1-ին Իսպանիայի սկսած ծրագիրը, որը շարունակում էր Բելգիան: Առաջնահերթային ուղղությունը կլինի տնտեսական կառավարման եւ համակարգման լիազորությունների ընդլայնումը, ֆինանսական կարգապահության ամրապնդումը, տեսչական մեխանիզմի ստեղծումը եւ ճգնաժամի դեմ պայքարի մշտական մեխանիզմի մշակումը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Բուդապեշտը պետք է նաեւ Եվրոպա-2020 ռազմավարության շրջանակում աշխատի եվրոպական տնտեսության աճի եւ զբաղվածության ընդլայնման ուղղությամբ:





























