Զապորոժյեում անհայտ անձինք պայթեցրել են Ստալինի արձանը: Պարզվել է, որ պայթյունից մի քանի րոպե առաջ ցանկապատի մոտով տղամարդկանց խումբ է անցել: Տղամարդկանցից մեկը պայուսակ է կախել արձանից: Ինքնաշեն սարքի պայթյունի հետեւանքով արձանն ամբողջովին ոչնչացվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարուցվել է քրեական գործ: