Արցախի դեպքում եվրոպական կառույցների՝ հակամարտությունից հեռու մնալու որոշակի ձգտումը շատ պայմանական բնույթ է կրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով եվրոպական կառույցների՝ հակամարտություններից հեռու մնալու վերաբերյալ հարցին:
«Արցախի դեպքում, ինչի մասին Դուք խոսում եք, այդ սահմանափակումները շատ պայմանական են: Որքան էլ որ Ադրբեջանը չցանկանա, վերջին տարիներին մենք խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացում ենք տեսնում, տեսնում ենք տարբեր տարիների Ղարաբաղ այցելած առանձին պատգամավորների աշխատանքը. եւ՛ այդ կառույցները, եւ՛ այդ մարդիկ սահմանափակումներ չեն ընդունում: Մենք ցանկանում ենք ամրապնդել եւ բազմապատկել այդ ռեսուրսը»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
Ընդ որում, նա հիշեցրեց, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախը ժողովրդավարական, բաց պետություն է, որը սահմանափակումներ չի դնում օտարերկրացիների այցելությունների հարցում: «Սա այն առաջարկությունն է, որը մենք անում ենք միջազգային կազմակերպություններին եւ խորհրդարաններին: Խնդիրն այն է, որ աշխարհում այնքան շատ հակամարտություններ եւ խնդիրներ կան, որ Ղարաբաղյան թեման օրակարգում առաջին տեղը չի զբաղեցնում: Արցախի նկատմամբ հետաքրքրությունը պետք է դառնա մեր աշխատանքի արդյունքը: Եվ մենք ունենք նման հնարավորություն՝ Հայաստանի խորհրդարանի, դիվանագիտության, սփյուռքի օգնությամբ»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն ու աշխարհի չեմպիոն դարձել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Երիտասարդ տղամարդ է նետվել Դավթաշենի կամրջից I ԼՈՒՐԵՐ I 16:00

Նարեկ Նալբանդյանին եւ «Սպայկայի» տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել I ԼՈՒՐԵՐ I 14:00

Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստը
Նմանատիպ հոդվածներ

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews

Ֆրանսիայի իշխանությունը մտադիր էր արգելափակել սոցցանցերը՝ անկարգությունների կազմակերպմանը խոչընդոտելու համար. Politico

Բրազիլիայում անվավեր են ճանաչել նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարուի անձնագրերը
Կարդացեք նաև

Ընդդիմությունը կասկածի տակ է դնում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ քննարկում է տեղաշարժի ազատության հնարավոր վերականգնումը

Ռումինիայի վարչապետն Ուկրաինայում պատերազմի հետնապատկերին անդրադարձել է երկու երկրների միավորմանը

Նավթ, գազ և առևտուր. Պուտինը բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ

«Ես գեղեցիկ և էժան եմ կառուցում». Թրամփը պատասխանել է Սպիտակ տան վերանորոգման վերաբերյալ Օբամայի քննադատությանը
Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում. Նարեկ Կարապետյան














