Մենք ձգտելու ենք ստեղծել առանց բաժանարար գծերի իսկական անվտանգության տարածք, որտեղ կատարվում են պարտավորվածությունները, որտեղ բացառվում է ուժի կիրառումը եւ հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նոր համանախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն կարող է ավելին անել, որպեսզի 21-րդ դարում հաղթահարվեն ԵԱՀԿ ներսում եւ դրսում առկա հին ու նոր սպառնալիքներն ու հիմնախնդիրները, գրում է Delfi.lt-ն:
«Խնդրահարույց տարածքներում երկարատեւ կայունության համար նաեւ պարտադիր է տարածաշրջանային համագործակցությունը, որը կարող է նաեւ կարեւոր ներդրում լինել ԵԱՀԿ տարածքի սառեցված հակամարտությունների համար», - ասել է նախարարը:
Նա նշել է, որ Մերձդնեստրի եւ Հարավային Կովկասի հակամարտությունների լուծումը առաջնահերթային կլինի Լիտվայի նախագահության օրակարգում:





























