Հունվարի 1-ին տեղի են ունենում ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները: Վեստ Բրոմվիչն ընդունել է Մանչեսթեր Յունայթեդին եւ պարտվել է 1:2 հաշվով: Արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացել է Ուեյն Ռունին` խփելով Նոր տարվա առաջին գոլը Եվրոպայում: Ընթացիկ առաջնությունում Ռունին ընդամենը երկրորդ անգամ է դարպաս գրավել:
Վեստ Բրոմվիչ - Մանչեսթեր Յունայթեդ` 1:2…
Մորիսոն, 14 - Ռունի, 3, Էրնանդես, 75: 63-րդ րոպեին Օդեմվինգին (Վեստ Բրոմվիչ) չի իրացրել 11մ հարվածը:





























