Փետրվարի 15-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը 4-5 աստիճանով կբարձրանա, ցերեկը՝ նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ին՝ ժամանակ առ ժամանակ անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +11+13,

Գեղարքունիքում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,

Լոռիում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +7+11,

Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +8+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +12+14,

Արարատում՝ գիշերը`-1+2, ցերեկը` +14+16,

Արմավիրում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +14+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +14+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +12+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +7+11,

Արցախում՝ գիշերը` 0-2, ցերեկը՝ +9+13: