Հունվարի 1-ին արտակարգ իրավիճակ էր ԱՄՆ Կոնգրեսում: Հարավային Կարոլինայից Վաշինգտոն թռչող ինքնաթիռի հեկ ռադիոկապը կորցնելու պատճառով որոշվել է տարհանել Կոնգրեսի շենքում եղած մարդկանց: Կասկածելի ինքնաթիռը վերահսկողության տակ վերցնելու համար օդ են բարձրացվել կործանիչներ: Սակայն տագնապն անհիմն է եղել: Ինքնաթիռի հետ կապը հաջողվել է վերականգնել: