Սոմալիի ծովահենները զավթել են ալժիրական նավ, որի անձնակազմում կան նաեւ Ուկրաինայի քաղաքացիներ:
Չորաբեռի տեղափոխման ալժիրական «Բլիդա» նավը հարձակման է ենթարկվել հունվարի 1-ին Օմանի Սալալա նավահանգստից 150 ծովային մղոն հարավ-արեւելք ընկած ջրերում: Նավը Սալալայից ընթանում էր դեպի Տանզանիայի մայրաքաղաք Դար էս Սալա, հաղորդում է Lenta.ru-ն:
Սոմալիում Եվրամիության Ռազմա-ծովային ուժերի տվյալներով, նավի անձնակազմում Ալժիրի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի 27 քաղաքացիներ են:





























