Իրանը մտադիր  է հարեւան երկրների էլեկտրահաղորդման գծերի միջոցով Եվրոպայի էներգետիկ համակարգին միանալ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիան, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա հիշեցրել է, որ Իրանը էներգիա է փոխանակում հարեւան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրաքի հետ:

Խոսելով այն մասին, որ Իրանը վերականգնվող էներգետիկ աղբյուրներում իրանական եւ արտասահմանյան մասնավոր հատվածի ներդրման  համար ճանապարհ է բացում՝ Արդականիան նշել է, որ ներդրողները կարող են էլեկտրաէներգիա արտահանել այլ երկրներ՝ օգտագործելով իրանական էներգետիկ համակարգերը: