Իսպանիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելու արգելքը: Բոլոր բարերն ու ռեստորանները կդառնան չծխողների գոտի: Արգելվել են նույնիսկ ծխելու համար նախատեսված հատուկ սենյակները: Բացառություն են միայն բացօթյա հատվածները:

Արգելքը չի տարածվում քրեակատարողական, հոգեբուժական հաստատությունների եւ  ծերանոցների վրա, հաղորդում է Rosbalt-ը:

Ռեստորանային բիզնեսի իսպանացի փորձագետները վստահ են, որ նորամուծությունը կբերի մեծ կորուստների: Թեեւ, պետք է նշել, որ մի քանի տարի առաջ նույն արգելքը ընդունեցին նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, սակայն եկամտի լուրջ նվազում այդ երկրներում չնկատվեց: