Վիկտոր Բուտին առաջարկել են գործարքի գնալ քննչական մարմնի հետ: ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ռուսաստանում եւ այլ երկրներում Բուտի կապերի մասին տեղեկությունների դիմաց ավելի մեղմ մեղադրական դատավճիռ ու ազատազրկման ժամկետ սահմանել: Այդ մասին հայտարարել է Վիկտոր Բուտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բացի դրանից, ինձ առաջրկում են նաեւ հնարավորություն` ԱՄՆ տեղափոխել ընտանիքիս, եթե ես պատմեմ Ռուսաստանում եւ այլ երկներում իմ կապերի մասին: Բայց ես պատասխանեցի, որ պատմելու ոչինչ չունեմ. ես ոչինչ չգիտեմ այն ամենի մասին, ինչ իրենց հետաքրքրում է», - ասել է Վիկտոր Բուտը: Նա նաեւ նշել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից ճնշում չի զգում:
Նյու Յորքի բանտում գտնվող Վիկտոր Բուտի հետ հարցուպատասխանը կատարվում է Ռուսաստանի փոխհյուպատոսի միջոցով: Բուտին ձերբակալել են 2008թ. մարտին Բանգկոկում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են զենքի առեւտրի, ԱՄՆ քաղաքացու սպանության նպատակով դավադրության մասնակցելու եւ ահաբեկչության աջակցության մեջ:





























