Ամանորի գիշերը Թբիլիսիում պատահական կրակոցից 12-ամյա տղա է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաքի Մուխիանի թաղամասում:
Քաղաքի պարեկային ոստիկանության պետ Գեորգի Գեգեչկորին հայտնել է, որ հիվանդանոցում տղայի կյանքը փրկել չի հաջողվել, գրում է «Взгляд»-ը:
Ավանդույթի համաձայն, Վրաստանում Նոր տարին նշում են` օդ կրակելով:





























