Բրազիլիայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ տեղի է ունեցել անսպասելի ու նշանակալից իրադարձություն: Ձեռք են սեղմել գաղափարական թշնամիներ Հիլարի Քլինթոնն ու Ուգո Չավեսը:

ԱՄՆ պետքարտուղարն ու Վենեսուելայի նախագահը լայն ժպիտով են իրար դիմավորել, բարեւել են, հետո կատակել են եւ խաղաղ զրուցել են ինչ-որ բանի մասին: Այդ փաստը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դեռեւս անցած շաբաթ Վենեսուելան հրաժարվեց ընդունել ԱՄՆ դեսպանի հավատարմագրերը: Ի պատասախան` ԱՄՆ-ն վիզայից զրկեց Վենեսուելայի դեսպանին, հաղորդում է BBC-ն: