Երեւանի Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերված կինն ու երեխան ոստիկանության կողմից որոնվել են որպես անհետ կորած: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից: Օրեր առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազնագ է ստացվել նրանց անհետ կորելու վերաբերյալ:

Նշենք, որ մահացածները 37-ամյա Գ. եւ 9-ամյա Ա. Հարությունյաններն են, նրանք մայր եւ աղջիկ են, Երեւանի բնակիչներ են: 

Գ. Հարությունյանն աշխատել է  ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի.

Պարզվել է, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 37-ամյա կնոջ եւ եւ նրա 9-ամյա դստեր դիերը: