Իրավապահ մարմինները 17 մարդու կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել 19-ամյա երիտասարդին, որը կրակ էր բացել Ֆլորիդայի դպրոցներից մեկում։ Այս մասին հաղորդում է Բրոուարդ շրջանի շերիֆի կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կրակահերթը տեղի է ունեցել Մայամիից 60 կմ հյուսիս ընկած քաղաքի դպրոցում։ Շերիֆ Սքոթ Իսրայելի տվյալներով՝ 17 մարդ է զոհ դարձել: Ականատեսների խոսքով՝ դասերի ավարտից 10 րոպե առաջ հնչել է հրդեհային ահազանգ, որին հաջորդել են կրակոցները։ 

Կրակողը ձերբակալվել է։ Նա դպրոցի նախկին սան Նիկոլաս Քրուզն է՝ ծնված 1999 թվականին։ 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս դեպքի առնչությամբ հորդորել է բոլոր նրանց, ովքեր աշակերտների կողմից տարօրինակ պահվածք կնկատեն, հաղորդեն իշխանություններին։