ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար է նշանակվել գնդապետ Արարատ Մելքումյանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Նշենք, որ գնդապետ Մելքումյանը ապրիլյան պատերազմից հետո պարգեւատրվել էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: